Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ս. Բաբայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվ. 2-րդ մաս 1-ին կետով, 258-րդ հոդվ. 4-րդ մասով, 235 –րդ հոդվ. 1-ին մասով, 316-րդ հոդվ. 2-րդ մասով:
Ս. Բաբայանը մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. հունիսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանել, հայոյել է Մ. Թանգամյանին, վեճը վերածել է խուլիգանության, որի ընթացքում ցանկացել է գործադրել ապօրինի ձեռք բերած ատրճանակը, որը կանխվել է Ս. Բաբայանի կողմից:
Ս. Բաբայանը չի աշխատում, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net