Նույնականացման քարտերը գործող օրենսդրության համաձայն պետք է պարունակեն հետևյալ տվյալները.
1. ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում,
2. ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը,
3. սեռը,
4. քաղաքացիությունը,
5. ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ,
6. բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
«Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նշված տվյալներում ներառել նաև անձի էլեկտրոնային փոստը, որը միաժամանակ հանդիսանալու է նրա պաշտոնական էլեկտրոնայի փոստը » – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նշված փոփոխությունը հնարավորություն կտա նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում անձի անհատական ծանուցումն ապահովել նաև էլեկտրոնային փոստի միջոցով: Անձը իր ցանկությամբ կարող է էլեկտրոնային փոստն ակտիվացնել մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, իսկ դրանից հետո չակտիվացված էլեկտրոնային փոստերը կակտիվանան ինքնաբերաբար:
Աղբյուրը` Իրավաբան.net