Գրադարանը կարող է հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե բավարարում է հետևյալ պահանջներին.
1. ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
2. ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
3. ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
4. ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
5. ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետներ,
6. գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար,
7. օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:
«Հանրային գրադարանի կարգավիճակ ձեռք բերելուց հետո գրադարանը կարող է օգտվել հետևյալ արտոնություններից՝ գրադարանի հավաքածուների համալրման ծրագրից, գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից և մեթոդական օգնությունից, գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային միասնական շտեմարանին միանալու իրավունքից, պետական աջակցության այլ աղբյուրներից» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net