Ադրբեջանում գրանցել է COVID-19-ով (կորոնավիրուսով) վարակվելու առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Իրանից Ադրբեջան ժամանակ ՌԴ քաղաքացու մոտ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով գործադիր շտաբին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: