2013թ. փետրվարի 16-ին «www.aravot.am» ինտերնետային էջում տեղադրվել է «Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաեւ թաղային հեղինակություն ոմն Սերոժիկը» վերտառությամբ հոդված։
Ըստ հոդվածագրի «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Վանաձորի Ղշլաք թաղամասում քաղաքապետարանի բնակֆոնդի պետ Պարալյան Գրիշան բաժանում է ընտրակաշառք՝ 10 հազար դրամի չափով: 3-4 հոգանոց ընտանիքներին բաժանում են 30-40 դրամ: Ինչպես տեսնում եք, այս մեկ օրվա ընթացքում ընտրակաշառքն ավելացել է 5000-ից դառնալով 10 հազար: Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաեւ թաղային հեղիակություն ոմն Սերոժիկը»:
Հրապարակումը Լոռում մարզի դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ հանձնարարելով սեղմ ժամկետում ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը։ Հայտնում են ՀՀ դատախազությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net