Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի առկայության առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Պարզվել է, որ վարակվածը 61-ամյա բրազիլացի է, որը վերադարձել է Իտալիայից: Իշխանությունները նշել են, որ նրա վիճակը գնահատվել է բավարար, նա բժշկական օգնության կարիք չի զգում և մեկուսացված է տանը:
Սա Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն է: Այսպիսով, նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի:
Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում COVID-19- ով կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը կազմել է 80.970 մարդ: Վարակման տարածման սկզբից մահացել է առնվազն 2769 մարդ, բուժվել՝ 29․998 մարդ:
Իտալիան դարձել է կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թվն ունեցող երկիրը Եվրոպայում: Այնտեղ վարակվել է մոտ 400 մարդ: