Գերմանիայի Սահմանադրական դատարանը գտել է, որ էվթանազիայի իրականացման համար առևտրային գործունեության արգելքը խախտում է Սահմանադրությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Դատարանի որոշման համաձայն, Գերմանիայի քաղաքացին ունի ազատ կամքով մահանալու սահմանադրական իրավունք, ներառյալ ինքնասպանություն գործելը կամ ինչ-որ մեկի օգնությունից օգտվելը` մահանալու համար: Դատարանը գտավ, որ գործող արգելքը խախտում է ծանր հիվանդ մարդկանց և բժիշկների իրավունքները:
Այժմ երկրում կմշակվի նոր օրենք, որը կկարգավորի էվթանազիայի ծառայություններ մատուցող ընկերությունների և բժիշկների աշխատանքը: Որոշ բժիշկներ անհանգստություն են հայտնել, որ արգելքի վերացումը կհանգեցնի վաղաժամ էվթանազիայի:
Էվթանազիայի ծառայություններ մատուցող ընկերությունների արգելքը Գերմանիայում գործում է 2015 թվականից: Հանցագործներին սպառնում էր ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով: Էվթանազիան թույլատրվում է Նիդեռլանդներում, Բելգիայում, ԱՄՆ որոշ նահանգներում, Կանադայում և մի շարք այլ երկրներում: