Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է:
Այս մասին գրում է Moscow-Baku.ru-ն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար այնպիսի հարց է, ինչպիսին և Ադրբեջանի: Մեր ցանկությունն է հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էրդողանը:
Իլհամ Ալիևն էլ նշել է, թե Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը մշտապես սատարում են Թուրքիային ու հավելել՝ իրենց միությունը հավերժ է:
Նշենք, որ Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին: