Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առվնում նախկինում դատապարտված Արթուր Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Ա.-ի հետ մետաղի ջարդոնների և ադամանդների առուվաճառք իրականացնելու, այդ վաճառքից ստացված գումարից ամսեկան 100.000 ՀՀ դրամ տրամադրելու պատրվակով չարաշահելով Արթուր Ա.-ի վստահությունը` խաբեությամբ տիրացել է վերջինիս պատկանող Ջրվեժ, Մայակ X շենքի X բնակարանի առուծախից ստացած առանձնապես խոշոր չափի` 12.769.000 ՀՀ դրամ գումարին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net