Չինաստանի ոստիկանները սովորում են, թե ինչպես պետք է մեկուսացնեն կորոնավիրուսով վարակված և գործակցել չցանկացող մարդկանց։ Այս մասին հայտնում է Sky News-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինված ոստիկանները մեքենայից դուրս հրավիրում ենթադրյալ վարակակրին, ով հրաժարվում է ենթարկվել հրահանգներին: Մեքենայից իջնելուց հետո ենթադրյալ վարակակրի գլխին ձկնորսական ցանց են գցում, ապա՝ մեկուսացնում:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:
Մանրամասները՝ տեսանյութում