Փետրվարի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին և եղբայրներ՝ 1965 թ. ծնված Սերգեյ ու 1972թ. ծնված Գոռ Զ.-երին:
Զննությամբ տնից հայտնաբերվել են դեղահաբեր, ներարկիչներ, սոդա և բենզինով տարա:
Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերված պարագաները գնել են թմրամիջոց պատրաստելու համար:
Ոստիկանության փոխանցմամբ` նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net