Ինչպես գիտենք, քվերակությունը մեր երկրում գաղտնի է:
Իրենց նախընտրած թեկնածուին ընտրելու համար քաղաքացին պետք է քվեարկի քվեարկության համար նախատեսված խցիկում:
Պետք է իմանլ, որ քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:
Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:
Աղբյուրը` Իրավաբան.net