Անչափահասի հոգևոր արժեհամակարգի ձևավորման և աշխարհայացքի կերտման վրա մեծապես իրենց ազդեցությունն են թողնում հեռուստահաղորդումները, ուստի անհրաժեշտ է պատշաճ հսկողություն իրականացնել հեռուստահաղորդումների բովանդակության և անչափահասների վրա դրա թողած ազդեցության վրա:
«Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք.
1. խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը,
2. նսեմացնում և վարկաբեկում են ազգային եկեղեցուն և նրա կողմից քարոզվող արժեքները,
3. ժխտում են բարոյականության նորմերը և քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում կրթության և դաստիարակության դերը,
4. նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային,
5. ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի՝ առանց դատապարտելու թմրամոլությունը և հարբեցողությունը,
6. ծաղրում կամ ծաղրելով նմանակում են ֆիզիկական և հոգեկան արատներով անձանց,
7. պարունակում են գռեհկաբանություն և հայհոյախոսություն» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նշվածը համադրելով մեր հեռուստաեթերում ողողված հեռուստասերաիլների պարունակության հետ` ակնառու է դառնում հիշյալ պահանջների անտեսման հանգամանքը, որը համեմվելով նշված արարքների համար տուգանքների բացակայության հետ` անկառավարելի ու քաոսային է դարձնում հեռուստաեթերը:
Աղբյուրը` Իրավաբան.net