Հեռուստատեսությունը և ռադիոն հանդիսանում են հասարակության իրազեկման աղբյուրներից մեկը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հեռուստառադիոհաղորդումների օգտագործման արգելքների սահմանումը:
«Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել.
1. իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
2. ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու,
3. պատերազմ քարոզելու,
4. քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու,
5. պոռնկագրություն տարածելու,
6. բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակներով» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:
Աղբյուրը` Իրավաբան.net