Այսօր` փետրվարի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց խարդախության մեջ մեղադրվող Ա. Հարությունյանի քրեական գործով վկաների հարցաքննությունը:
Այսօր հարցաքննվեց ևս մեկ վկա, ով թեև ներկա չէր գտնվել, երբ տուժողը գումար է տվել Ա. Հարությունյանին, սակայն նշեց որ տուժողի ընտանիքը շատ ծանր է տանում այն փաստը որ Ա. Հարությունյանը ըստ տուժողի ներկայացրածի խաբել է իրենց:
Դատարանում իրարանցում էր, հնչում էին հայհոյախառն արտահայտություններ, սպառնալիքներ և դատական կարգադրիչներին չէր հաջողվում զսպել կանանց զայրույթը:
Դատավորը զայրացած հայտարարեց, որ դատական նիստը սարքել են թատրոն և 5 րոպե ընդմիջում հայտարարեց` վիճող կանանց լռեցնելու համար:
Կողմերը միջնորդեցին մյուս վկային բերման ենթարկելու որոշում կայացնել, քանի որ բազմիցս հրավիրել են դատարան ցուցմունք տալու, սակայն վկան խուսափում է ներկա գտնվել դատական նիստին:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին 14:30-ին:
Իրավաբան. net-ը նախկինում անդրադարձել է այս գործին, որը առաջարկում եք կարդալ`
Համագյուղացուց խաբեությամբ գումար է վերցնել «վերեւներում» գործ անելու համար հոդվածը:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net