Սեփական քառակուսի մետրը ունենալու և մարդկային արժանապատվությանը վայել կյանք ունենալու համար մարդիկ տարիներով գումար են կուտակում, զրկում իրենց կյանքի հաճույքներից: Սակայն, ոմանց հանցագործ վարքագծի արդյունքում նրանք ոչ միայն զրկվում են իրենց սպասելիքներից և երբեմնի երազած տանիքից, այլև հայտնվում են փողոցում:
Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում հետևյալ քրեական գործը. Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ գործընկերոջ` Լուսաբեկ Ս.-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքել են բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պ.-ը կազմակերպել ու ղեկավարել է Արմեն Թ.-ի և Լուսաբեկ Ս.-ի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:
Արտակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ հափշտակել է մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքը, ինչպես նաև որպես արհեստ` զբաղվել է վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ:
Օ.-ին և Դավիթ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որպես արհեստ` զբաղվել են վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ:
Ցոլակ Պ.-ի, Վարդան Օհ.-ի, Դավիթ Ե.-ի և Արտակ Մ.-ի վերաբերյալ վարույթի մասն առանձնացնելու պահանջի մասին դատարանին ներկայացվել է միջնորդություն, որը բավարարվել է և վերջինների վերաբերյալ մասը սույն քրեական գործից առանձնացվել է առանձին վարույթում և առանձնացված մասին շնորհվել է քրեական գործի մեկ այլ համար:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net