Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Ամալյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դիտավորությամբ տրանսպորտային միջոցից, բնակարանից, նաև պահեստարանից ապօրինի մուտք գործելու միջոցով կատարել է գույքի զգալի չափերի` 28 դրվագ գողություններ, այդ թվում փաստաթղթի հափշտակություն:
Ա. Ամալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net