Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 900

Չինաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 908-ի՝ 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ 100 վարակված անձ: Այս մասին հաղորդել են Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից:

Երկիրը հաստատել է վարակի ավելի քան 40 հազար դեպք: 3,2 հազար հիվանդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Հիշեցնենք, որ անհայտ ծագման վիրուսի տարածումը Չինաստանում սկսվեց դեկտեմբերին: Վարակվածներ հայտնաբերվել են աշխարհի ավելի քան 20 երկրներում, ներառյալ Ռուսաստանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել