Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Կարեն Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար որջ կազմակերպելու և պահելու դիտավորությամբ իր տունը տրամադրել էր իր ծանոթներ` Ս. Քոչարյանին, Տ. Սարգսյանին և Հ. Քոչարյանին, որոնցից ստացված գումարներով ապահովել է որջի նորմալ գործունեությունը, ինչը դրսևորվել է անհրաժեշտ կոմունալ վճարումները կատարելով։
Ս. Քոչարյանին, Տ. Սարգսյանին և Հ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պարբերաբար թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար որջ կազմակերպված և պահվող իրենց ծանոթ Կ. Պողոսյանին պատկանող տանը, առանց իրացնելու նպատակի անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել են կոդեին տեսակի թմրամիջոց։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականցվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net