Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ս. Դավթյանի:
Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. դեկտեմբերի 29-ին կատարել է ավազակություն. այն է` համաձայն հանցավոր խմբի պայմանավորվածության` նա Դ. Թարբոշյանի, Վ. Էլումյանի հետ մոտենալով Գ. Հովհաննիսյանին, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պոկել են պարանոցի շղթան, խաչը, հափշտակել նաև մատանիները: 2012թ. հունվարի 3-ին, Վ. Էլումյանի հետ հանցավոր համաձայնության գալով` վերջինս օժանդակել է գողություն կատարել: Այնուհետև, 2012թ. հունվարի 8-ին կատարել է ծանր հանցագործության պարտակում:
Ս. Դավթյանի, Վ. Էլումյանի և Դ. Թարբոշյանի, Ջ. Իսկանդարյանի, Ա. Զանոյանի, Տ. Եղիազարյանի և Գ. Չիլինգարյանի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net