Ուժեղ քամին ամբողջությամբ փլուզել է Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքը. ԱԻՆ

Փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62 ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 քմ) ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը (25 հատ տուֆ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել