ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի՝ հօգուտ ՀՀ պետական բյուջե 5.405.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Պատասխանող «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ 22.12.2010թ. դրությամբ կազմել է 5.405.500 դրամ, այդ թվում եկամտահարկի գծով ապառք` 83.500 դրամ, տույժ` 35.700 դրամ, տուգանք` 24.900 դրամ, շահութահարկի գծով ապառք` 108.400 դրամ, տույժ` 69.900 դրամ, տույժ` 24.100 դրամ, ԱԱՀ-ի գծով ապառք` 195.000 դրամ, տույժ` 133.400 դրամ, տուգանք` 110.000 դրամ, բնապահպանական վճարի գծով ապառք` 70.500 դրամ, տույժ` 51.300 դրամ, տուգանք` 30.600 դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1.817.200 դրամ, տույժ` 1.694.900 դրամ, տուգանք` 956.100 դրամ։
Նշված պարտավորությունն առաջացել է ընկերության կողմից ներկայացված 2009թ. 2-4-րդ, 2010թ. 1-3-րդ եռամսյակների կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի, 2008թ. 1-4-րդ և 2009թ. 1-4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի, 2008թ. և 2009թ. շահութահարկի հաշվարկներով, 2008թ. 1-4-րդ, 2009թ. 1-4-րդ եռամսյակների իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով, 2005թ. 3-4-րդ եռամսյակների, 2006թ. հունվար-դեկտեմբեր, 2008թ. հունվար-դեկտեմբեր, 2009թ. հունվար-դեկտեմբեր, 2010թ. հունվար-հոմտեմբեր ամիսների գործատուների պարտադիր սոց.ապահովության վճարների հաշվետվություններով, ընկերության ունեցած գերավճարներից և մասնակի վճարումներից նվազեցումներ կատարելու արդյունքում։
Դատարանը որոշեց հայցը բավարարել մասնակի` «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3.236.400 դրամ, այդ թվում շահութահարկի ապառք` 108.400 դրամ, տույժ` 69.900 դրամ, եկամտահարկի գծով ապառք` 83.500 դրամ, տույժ` 35.700 դրամ, ԱԱՀ-ի գծով ապառք` 195.000 դրամ, տույժ` 133.400 դրամ, բնապահպանական վճարի գծով ապառք` 70.500 դրամ, տույժ` 51.300 դրամ, տուգանք` 30.600 դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ապառք` 763.200 դրամ, տույժ` 1.694.900 դրամ։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցը մնացած մասով մերժել։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net