«Հրաշագործ» Մագիչը և Վաղինակի հնդկահավերը

Հերթական բռնությունների, նյութական վնասների կրող է դարձել Վերին Դվին գյուղի բնակիչ Վարազդատ Գ-ն:

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Մագիչ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 08-ին կամ 09-ին (քննությամբ օրը պարզված չէ)` ժամը 23-ի սահմաններում, բռնության գործադրմամբ, Վարազդատ Գ.-ից գումար շորթելու դիտավորությամբ նրա բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով` վերջինիս կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել Վերին Դվին գյուղում գտնվող բնակարան հանդիսացող վագոն-տնակ, որտեղ Վարազդատ Գ.-ին ծեծի ենթարկելով պահանջել է 10000 ՀՀ դրամ գումար, որի ընթացքում վերջինս դիմել է փախուստի: Հաջորդ օրը Մագիչ Հ.-ն կրկին հանդիպել է Վաղինակ Գ.-ին և բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո կրկնել նախորդ օրվա պահանջը` 10000 ՀՀ դրամ գումար պահանջելու վերաբերյալ: Վաղինակ Գ.-n բռնության սպառնալիքներից դրդված, այլ պատրվակով հորաքրոջից վերցրել է 5000 ՀՀ դրամ և ևս 5000 ՀՀ դրամ ավելացնելով` 10000 ՀՀ դրամ հանձնել Մագիչ Հ.-ին:

Բացի այդ, 2012թ. նոյեմբերի 15-ին ժամը 00.30-ի սահմաններում Մագիչ Հ.-ը նույն դիտավորությամբ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով Վաղինակ Գ.-ի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող նրա վագոն-տնակ, որտեղ վերջինիս ծեծի ենթարկելով պահանջել է 20000 ՀՀ դրամ գումար, սակայն Վաղինակ Գ.-ի մոտ գումար չլինելու պատճառով պահանջել է վաճառել հնդկահավերը և տալ նշված գումարը, որի կապակցությամբ միասին շրջելով գյուղում և տեսնելով, որ չեն կարողանում վաճառել հնդկահավերը, Վաղինակ Գ.-ից հափշտակել է 3 թև հնդկահավ` պատճառելով նրան 30000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Մագիչ Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել