Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը կապ չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված քրեական գործի հետ․ պաշտպան

Ինչպես արդեն հայտնել ենք,  ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին բերման ենթարկելը որևէ կապ չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված քրեական գործի հետ։

Նա հավելեց նաև, որ շուրջ 30 րոպե է, ինչ իրեն թույլ չեն տալիս մտնել ներս, հանդիպել Ռուբեն Հայրապետյանին և իրավական աջակցություն ցույց տալ նրան։ Ավելի ուշ, նա ներս մտավ ոստիկանության շենք։

Պաշտպանը նաև հավելեց, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ՝ փետրվարի 3-ին, Քննչական կոմիտեում, Ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքաննվել է վկայի կարգավիճակով, իր իսկ ներկայությամբ։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 13-ի ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում։ «Կա հարուցված քրեական գործ, դրա շրջանակում գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»,-նշել էր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել