Ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

«Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում։

«Կա հարուցված քրեական գործ, դրա շրջանակում գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»,-նշել էր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել