Վարչապետի որոշմամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝

  1. ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
  2. հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության լրամշակված նախագիծը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»։

Հավելվածները՝ ստորև․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել