Հայաստանում սպասվում է համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։
Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,-նշել է նա։