«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացել դատարան ընդդեմ Կարեն Գ-ի` 478.823 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, որը ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մխիթարյանի 25.05.2012թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Կարեն Գ-ն «Արայ» ՍՊԸ-ից գնել էր Apple IPad 2WiFi-3G 32G, որի արժեքը կազմում էր 379 000:
Համաձայն 11.10.2011թ. պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր կնքելու թիվ TP11/04658 օֆետայի` «Ես` ՀՀ քաղաքացի Կարեն Գ-ս համաձայն Արայ ՍՊԸ հետ 11.10.2011թ. կնքված թիվ SAL1/04658 ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի` գնել եմ 379000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք/ներ/` վճարելով դրա դիմաց կանխավճար 37900 ՀՀ դրամի չափով: Ծանուցված լինելով, որ գնված ապրանքի արժեքի չվճարված մասի չափով իմ հանդեպ դրամական պահանջի իրավունքը ընկերությունը զիջելու է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին և առաջարկում եմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին կնքել ներքոշարադրված պայմանագիրը: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի /այսուհետև Բանկ/, ի դեմս գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի, գործելով ընկերության կանոնադրության համաձայն, մի կողմից, և քաղաքացի Կարեն Գրիգորյանի, այսուհետ Պարտապան` մյուս կողմից, այսուհետ «Կողմեր», միջև 11.10.2011թ. կնքվել է Պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր ` թիվ TP11/04658, որի 1.4 կետի համաձայն` կողմերն արձանագրում են, որ ապրանքի գինն առանց կրեդիտավորման կազմում է 379000 գումար: Կողմերը արձանագրում են նաև, որ Պարտապանի պարտքը բանկին սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմոււմ է 341100 ՀՀ դրամ գումար, իսկ պայմանագրի 1.4.1 կետի համաձայն` պարտքի գումարի մնացած մասը` 341100 ՀՀ դրամ գումարը և դրա նվազող մնացորդի վրա 24% անվանական տարեկան տոկոսադրույքով հաշվարկված գումարը, ինչպես նաև բանկի սակագներով սահմանված սպասարկման ամսեկան վճարները, որոնք կազմում են ամսեկան 511,70 ՀՀ դրամ գումար, պարտապանի կողմից վճարվում են բանկի 24 ամիսների ընթացքում` ամսական հավասարաչափ վճարումներով` ժամանակացույցի համաձայն:
Պայմանագրի 1.5 կետի համաձան` պարտապանի կողմից բանկին վճարվելիք տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կազմում է 30,21%, իսկ ապրանքի գինը կրեդիտավորմամբ կազմում է 445104,9 ՀՀ դրամ գումար:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կարեն Գ-ի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, բավարարվել է:
Կարեն Գ-ից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձվել է 478823 /չորս հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ, որից` մայր գումար` 341100 ՀՀ դրամ, տոկոս 91724, տույժ` 42417, սպասարկման վճար` 3582 ՀՀ դրամ:
Կարեն Գ-ից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 9576 ՀՀ դրա որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պարտքի մայր գումարի` 341100 /երեք հարյուր քառասունմեկ հազար հարյուր/ ՀՀ դրամ վարկի գումարի վրա հաշվեգրվել են տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան ժամանակահատվածների համար սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան` սկսած 08.05.2011թ-ից մինչև գումարը Բանկին վերադարձնելու օրը:
Աղբյուրը` Իրավաբան.net