Հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելով` խուսափել է հարկերից

Նախաքննության մարմնի կողմից Արտավազդ Եգորի Գևորգյանը որպես մեղարդյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 2-րդ մասով, այն արարքը կատարելու համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված Գամ-Մեքս ՍՊ ընկերության տնօրենը, 2009 թվականի դեկտեմբերից 2010 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու ՏՀՏ-ում հաշվառված Վարոսշին ՍՊ ընկերության տնօրեն Արևհատ Սարգսյանից, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել 42478500 ՀՀ դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, նույն Արևհատ Սարգսյանի մեկ այլ կազմակերպությունից` ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ-ում հաշվառված Վալա ՍՊ ընկերությունից 2010 թվականի մարտից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել 132238600 ՀՀ դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթղթեր և 2010 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ երամսյակների ԱԱՀ-ի 2010 թվականի շահութահարկի հաշվարկներում և 2010 թվականի եկամտահարկի հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 47761084 ՀՀ դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց:

Մեղադրյալը կատարել է նաև քրեական օրենքով նախատեսված այլ արարքներ:

Այժմ գործը գտնվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել