Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ա.Այվազյանի և Ռ.Սարգսյանի մեղադրանքի:
Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքում` որպես պետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականություններն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել,որն էական վնաս է պատճառել անձանց, հասարակության և պետության իրավունքներին և օրինական շահերին:
Իսկ Ռ.Սարգսյանին մեղադրանքն առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքում` որպես պայմանագրային աշխատակից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով կաշառք ստանալու պատրվակով կատարել է ուրիշի գույքի հափշտակություն:
Նշենք, որ դատական նիստն մեկ անգամ հետաձգվել է դատավորի սեմինարին մասնակցելու պատճառով: Դատական նիստ է նշանակվել 19 փետրվարի 2013թ.:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net