Ազգանուշը սխալ գրանցման պատճառով դարձել է Ազգուշ

Ազգանուշ Դ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ 1953 թվականին ամուսնացել է Իջևանի շրջանի Գոշ գյուղի բնակիչ Վաղինակ Դ-ի հետ, ամուսնությունը գրանցվել է Գոշի Գյուղսովետում:

Գյուղում Ազգանուշ Դ-ին դիմել են Ազգուշ անվամբ, որն էլ հիմք է հանդիսացել, որ ամուսնության գրանցման վկայականում անունը Ազգանուշի փոխարեն լրացվի Ազգուշ:

Այն, որ Ազգանուշ Դ.ին ճանաչել են նաև Ազգուշ անվամբ, հիմնավորվում է համագյուղացիների կողմից տրված գրավոր երաշխավորագրերով:

Ազգանուշ Դ-նը ցանկանում է բնակության տեղափոխվել Ռուսաստան, և փաստաթղթերում առկա անվան անհամապատասխանությունը խոչընդոտ է հանդիսանում օրինական բնակվելու համար համապատասխան գործողություններ կատարելիս:

Համաձայն դիմողի և նրա ներկայացուցչի դատարանին հայտնած տեղեկության` նրանք չեն դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին` Ազգանուշ Դ-ի ամուսնության վկայականում վերոգրյալ ուղղումը կատարելու համար, ինչը չի բացառում կողմի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերում ուղղում կատարելու հնարավորության առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը դատարանը մերժել է իրավաբանական փաստի հաստատման պահանջի մասին դիմումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել