Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էգդար Հ.-ի, Մայիս Ա.-ի և Յուրա Ա.-ի:
Էգդար Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 1-ին հրաձգային գումարտաի 2-րդ վաշտի հրամանատար, 2012թ.-ի հուվարի 14-ին վաշտի հերթապահության հանձման-ընդունման ժամանակ տեղեկանալով, որ վաշտի զինանոցում առկա ԱԿ-74 տեսակի ինքնաձիգներից մեկը բացակայում է, զենքերի քանակի անհամապատասխանության հետ կապված հետագա հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով` դրսևորել է պաշտոնեական անգործություն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված հանգամանքը պարզելու համար և թույլատրել է հերթապահության հանձնում-ընդունումը, այնուհետև 2012թ հուվարի 14-ին կամ 15-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը` ենթակա զինծառայողներին կարգադրել է կեղծել վաշտի հերթապահության հանձման-ընդուման մատյանում կատարված գրառումները զինանոցում առկա ինքնաձիգների թվաքանակը մեկով պակասեցրել, որից հետո կեղծ զեկուցագրեր ներկայացրել վերադաս հրամանատարությանն այն մասին, թե իբր ենթակա ստորաբաժանման զենք-զինամթերքը և սպառազինությունը առկա է:
Մայիս Ա.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 1-ին հրաձգային գումարտաի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն պարտավոր լինելով անձամբ առնվազն երկու շաբաթը մեկ անգամ ստուգել դասակին ամրակցված զենք, զինամթերքի և ապառազինության առկայությունը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, համապատասխան ստուգումներ չի կատարել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին:
Յուրա Ա.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 1-ին հրաձգային գումարտաի 2-րդ վաշտի ավագ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն պարտավոր լինելով ամիս մեկ անգամ ստուգել դասակին ամրակցված զենք զինամթերքի և ապառազինության առկայությունը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, համապատասխան ստուգումներ չի կատարել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին:
2012թ-ի հունվարի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում վաշտի զինանոցից ԱԿ-74 ինքնաձիգի և փամփուշտների գողությունը մինչև 2012թ մարտի 24-ը չի հայտնաբերվել:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net