Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պետական դուման քննարկելու է օրենքի նախագիծ` պետական և համայնքային քաղաքացիական ծառայության ոլորտում ծառայողական (աշխատանքային) կարգապահության խախտման համար որոկազրկման մասին:
Փաստաթուղթը միտված է ուժեղացնել պետական ծառայողների կարգապահական պատասխանատվությունը: Նախագծի հեղինակների կարծիքով նման օրենքի ընդունումը կնպաստի պետական ծառայողների կարգապահության բարձրացմանը:
Օրինագիծը նախատեսում է կիրառել պատասխանատվության նոր ինստիտուտ` որակազրկում: Դա նշանակում է, որ պետական ծառայությանը վերաբերող օրենսդրությունը խախտելու համար պետական և համայնքային ծառայողները երեք տարով կզրկվեն պաշտոնավարելու հնարավորությունից:
Աղբյուր՝ Իրավաբան.net