ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդակցության համաձայն` Չելյաբինսկի ոստիկաններից մեկը կասկածվում է ՄՏՍ բջջային կապի ընկերության աշխատակցի առևանգման և ծեծի մեջ, որին նա կասկածում էր մեկ միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ հեռախոսներ գողանալու մեջ:
Քննչական կոմիտեի տեղեկություններով` ոստիկանը մեկ այլ անձի հետ մեկտեղ մտադրություն ուներ գողացված հեռախոսների կեսը պահել իրեն, իսկ մյուս մասը վերադարձնել ընկերությանը: Նրանք երկու օր ծեծել են 22-ամյա առևանգվածին և այդպես էլ իր կողմից չստանալով խոստովանություն` բաց են թողել:
Բռնության ենթարկված երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժնում:
Աղբյուր՝ Իրավաբան.net