Աբովյան քաղաքում գրանցված Վարազդատ Ղազարյանը մեղադրվում է այն բանում, որ ՀՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով Նիդերլանդների Թագավորությունում ապօրինի ձեռք է բերել, պահել ու Գափո Մուադյանի միջոցով 2007թ.-ի օգոստոսի 19-ին մաքսանենգությամբ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, առաքել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցներ ու դրանք ապօրինի իրացրել է:
Վարազդատ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net