Ինչպես գիտենք, ընտրությունների նախաշեմին՝ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների պաստառները փակցվում են օրենքով թույլատրելի, երբեմն նաև ոչ թույլատրելի վայրերում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է, որ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net