ՀՔԾ-ն կարճել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի քրեական գործը

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:

Նշենք, որ վերջինս ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գևորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել