Մահերի այս շարքը վկայում է, որ իրավապահ համակարգը խորապես ձախողում է դեպքերի կանխման իր պարտականությունը. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Կառավարող ու հակակառավարական քարոզչական մեքենաները մեղմ ակնարկներով փորձում են Կուտոյանի մահը «նավսյակի» գցել հակառակորդի գրպանը։ Չգիտեմ թե ինչ կպարզվի ի վերջո, բայց մահերի այս շարքը վկայում է, որ իրավապահ համակարգը խորապես ձախողել և ձախողում է դեպքերի նախականխման և կանխման իր առանցքային պարտականությունը, բացարձակապես չի վերահսկում օպերատիվ իրավիճակը։

Ընդ որում դատելով զոհերի ով լինելու հանգամանքից էդ տրամաչափի ֆիգուրների թիվը չի անցնում 100-ը ու մի փոքր գյուղի չափ մարդկանց ուշադրության տակ առնելու անկարողությունը ազգային անվտանգության իրական սպառնալիք է։ Մեզնից որևէ մեկը չի կարող իրեն ապահով զգալ քանի դեռ այս մտավախությանը ադեկվատ մոտեցում ցուցաբերելու փոխարեն քարոզչական մարտի են բռնված կառավարող ուժի ներկայացուցիչները։

Իրավապահ համակարգի արմատական բարեփոխումների ձախողման միակ պատասխանատուն վարչապետն է և երկրորդ կարծիք պարզապես լինել չի կարող»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել