Շրջանառվում է Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Դեպքի վայրում այժմ քննչական գործողություններ են իրականացվում։

Նշենք, որ լրատվամիջոցներում արդեն տարածվում են տեղեկություններ, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ որևէ վարկած այս պահին կոմիտեն չի կարող հաստատել։

Այժմ շենքից դուրս է բերվում նրա դին։

Հետևեք ուղիղ եթերին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել