Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային Ժողովի (պառլամենտ) նախագահին ուղղված իր ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին՝ միասին աշխատելու համար, «չնայած որ ամեն ինչ չի ստացվել»: Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ առաջիկայում կհանդիպի կառավարության բոլոր անդամների հետ, իսկ մինչ այդ խնդրում է նրանց՝ պարտավորությունները կատարել ամբողջ ծավալով։