Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությունն ու բարեխղճության սկզբունքների ամրապնդումը, հայտարարում է «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի մեկնարկը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտները։
Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի հունվարի 27-ը ներառյալ գրանցվեն այստեղ և մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ [email protected] էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների շրջանակներում․
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգեր:
- Կոռուպցիայի կանխարգելում․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
- Պատժի անխուսափելիություն․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
- Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկում․ առաջնահերթություններն ու մարտահրավերները։
Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև սույն թվականի փետրվարի 17-ը ներառյալ կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։ Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի սույն թվականի փետրվարի 25-ին:
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով և հնարավորություն կունենան եռամսյա փորձաշրջան անցնելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում: Գիտաժողովի ընթացքում նախատեսված են նաև այլ մրցանակային տեղեր։
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99 հեռախոսահամարով:
Կազմակերպիչների մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնական նպատակն է համախմբել իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 71 կառույցներ Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիայի հիմնական նպատակներն են՝ բարձրացնել ՔՀԿ-ների կողմից հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը, նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը, աջակցել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը։