Հայաստանը Լարսի անցակետում ներկայացուցիչ կունենա, նրա թեկնածությունը ներկայացվել է կառավարությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ունենք արդեն արտգործնախարարության տեսակետը: Կարծիքներն ենք հիմա հավաքագրում: Կարծում եմ՝ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք: Եվ փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Լարսի անցակետում: Գործնականում մեր ռուս գործընկերների հետ մենք որևէ խնդիր չունենք, ուղղակի ամեն դեպքի համար, երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում ու պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: Բայց առանց ներկայացուցիչ դա ավելի շատ ջանք է պահանջում»,- ասաց Անանյանը:
Անանյանը անդրադարձել է նաև շոուբիզնեսի ներկայացուցիչների կողմից հայտարարգրերի ներկայացման հարցին։ Նա նշել է, որ 2019-ի վերջին մինչև 20 արտիստ արդեն հայտարարագիր է ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում