Հունվարի 20-ից կփոխվեն ՀԿԵ ներհանրապետական ուղևորատար էլգնացքների չվացուցակները

2020-ի հունվարի 20-ից կփոփոխվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները: Նպատակն ուղևորների հոսքի ավելացումն է և ուղևորափոխադրումների որակի կատարելագործումը:

Այսպիսով, փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլգնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ ժամը 10:15-ին, 09:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Ամենօրյա Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթն այսուհետ սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):

Երևան-Գյումրի-Երևան գնացը հունվարի 20-ից սկսած Երևանից կմեկնի ժամը 09:00-ին (07:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):

Երևան-Երասխ-Երևան գնացքը Երևանից կմեկնի 04:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 06:30:

Հուվարի 20-ից նաև 3 նոր էլեկտրագնացք կգործի. երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղությամբ: Այսպիսով, Երևան-Արմավիր-Երևան էլգնացքը Երևանից կմեկնի 06:20-ին, Արմավիրից՝ 07:25-ին: Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:

Երևան-Արարատ-Երևան գնացքը մայրաքաղաքից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:

Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլնացքները:

Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել