Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»։
Հիշեցնենք, որ վարչապետի դեկտեմբերի 30-ի որոշմամբ այդ պաշտոնից ազատվել էր Սամվել Հարությունյանը։