Բազմաթիվ դպրոցներում վերանորոգվել են դասասենյակներ, ճաշարաններ, դպրոցների միջանցքներ, սանհանգույցներ. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում մարզի դպրոցներում կատարված աշխատանքները:

«2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Բազմաթիվ դպրոցներում վերանորոգվել են դասասենյակներ, գրադարաններ, ճաշարաններ, դպրոցների միջանցքներ, սանհանգույցներ,

մասնավորապես

Աբովյանի թիվ 2, Գեղադիրի, Քասախի թիվ 2, Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան», Ձորաղբյուրի, Մրգաշենի, Նուռնուսի, Փյունիկի, Ջրառատի, Արգելի, ինչպես նաև Չարենցավանի թիվ 2, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցներում իրականացվել են սանհանգույցների վերանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ՝ 4.989.100 դրամի չափով

Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց՝ թեքահարթակների կառուցում՝ հարմարեցված սանհանգույցի վերանորոգում՝ 4.295.000 դրամ

Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց՝ խոհանոցի և սանհանգույցի վերանորոգում՝ 6.310.800 դրամ

Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց՝ սանհանգույցների վերանորոգում՝ 5.063.800 դրամ

Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց՝ սանհանգույցների վերանորոգում, սպորտդահլիճների պատուհանների փոխարինում՝ 2.495.800 դրամ

Զորավանի միջնակարգ դպրոց՝ ճաշարանի հիմնանորոգում և դպրոցի միջանցքների, սանհանգույցների, դասասենյակների ընթացիկ նորոգում՝ 1.368.400 դրամ

Քաղսիի միջնակարգ դպրոց՝ սանհանգույցների և դասասենյակների վերանորոգում՝ 8.137.000 դրամ

Գետարգելի հիմնական դպրոց՝ սանհանգույցների և գրադարանի վերանորոգում՝ 1.000.000 դրամ:

Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց՝ 2 սանհանգույցների վերանորոգում՝ 1.790.000 դրամ

Հաջորդիվ կներկայացնեմ տեղեկատվություն մարզի հանրակրթական դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել