Ռուստամ Բադասյանը՝ Նարեկ Մալյանի դեմ ներկայացված դատական հայցի մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է հրապարակախոս Նարեկ Մալյանի դեմ ներկայացված դատական հայցին։

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։

Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Նարեկ Մալյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին։a

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել