Հունվարի 2-ին, ժամը 23․40-ին, Վայքի ոստիկանները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու։ Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու հատականիշներով։ Ոստիկանությունը կրկին հորդորում է պահպանել հասարակական կարգը, լռությունն ու գիշերային անդորրը։