Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով

Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հողորդակցական տեխնոլոգիաների, ինրպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասպան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները։

Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն նոր կազմավորվող «1991», ինչպես նաև զինված ուժերի համապատասխան այլ ստորաբաժանումներում` իրենց մասնագիտական կարողությունները ներդնելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել