16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Ռ․Սուքիասյանին

16-ամյա աղջկա սպանության համար Ռ․Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել