Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետև դիմումները հնարավոր է ուղարկել նաև առցանց

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարաություն է տարածել որում տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացինե՛ր,

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ Ծառայություն այսուհետև դիմումները հնարավոր է ուղարկել նաև առցանց։

Դիմումը կարող եք ուղարկել նույնականացման քարտի միջոցով նույնականացում անցնելուց հետո և կցել դիմումը էլեկտրոնային ստորագրությամբ: Դիմումն ուղարկելուց հետո Դուք կստանաք կոդ, որով կարող եք հետևել Ձեր դիմումի ընթացքին առցանց՝ մեր կայքում համապատասխան դաշտում Ձեզ տրամադրված կոդը լրացնելուց հետո: Պատասխանը պատրաստ լինելուն պես Դուք այն կարող եք ներբեռնել կայքից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել